Կարեն Ղազարյան. «Այս տարբերանշանը որևէ մեկի 100 տոկոսանոց կրկնությունը չէ»
02.06.2014 | 12:34
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է անմոռուկ ծաղիկը։ Նշվեց, որ ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել, և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով։ Այն բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված են Ծիծեռնակաբերդի 12 սյուները վերևից: Ծաղկի 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ: Անմոռուկն ակտիվորեն օգտագործվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում։
Անմոռուկ ծաղկի գաղափարը միանշանակ չընդունվեց հանրության շրջանում։ Մասնավորապես նշվեց, որ մանուշակագույն անմոռուկի տեսքով բազմաթիվ այլ տարբերանշաններ էլ կան։
«Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշեց, որ ապրում ենք 21-րդ դարում, և շատ բան արդեն ասված է։ «Այս տարբերանշանը որևէ մեկի 100 տոկոսանոց կրկնությունը չէ։ Եթե ինչ-որ մեկն այսօր գտել է այդ նմանությունը, ապա նրանցից առաջ մենք շատ նմանակումներ տեսել ենք։ Եթե մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելի նախընտրելի է անմոռուկը, փնտրել ենք՝ ինչ նման բաներ կան։ Հասկացել ենք, որ հենց սրա նմանը չկա։ Նա, ով քննադատում է, շատ կուզենայի, որ իր տարբերանշանը ստեղծեր։ Խոսք եմ տալիս՝ առնվազն մի շաբաթվա մեջ ցանկացած լոգոտիպի ամենաքիչը 20 նմանակ համացանցից գտնեմ ու իրեն ներկայացնեմ։ Երաժշտությունը վերցնենք. այսօր չկա մի մեղեդի, որի մեջ չլինեն մեկ այլ երաժշտությանը նման տարրեր։ Այստեղ գաղափարն է կարևոր, որը Հայոց ցեղասպանության մասին է խոսում։ Եկեք այդ գաղափարը շեշտադրենք, ոչ թե ինչ-որ նմանություններ»,- ասաց Կարեն Ղազարյանը։ Նա նաև ընդգծեց, որ դա հանձնաժողովի որոշումն է և ոչ թե «Շարմի». «Լոգոտիպի մանրամասն բացատրությունը կա, կարող են ծանոթանալ, թե որ էլեմենտն ինչի համար է»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «451° ըստ Ֆարենհայթի»
- ՈՒրիշ տեղ չկա՞ր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
Մեկնաբանություններ